26.11.2024|
09:44
Կիրանց գյուղից հայտնում են, որ մառախլապատ, ցուրտ եղանակ է, իսկ նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնված, սահման հանդիսացող պատից մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվող շենքը պետք է ջեռուցվեր էլեկտրական մարտկոցներով, սակայն դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, քանի որ նախկինում դպրոցը էլեկտրական հոսանք է ստացել Կիրանց գյուղից։